|
ԷՐԻԿԱ ԱՎԱԿՈՎԱՅԻ
ՌՈՒՍԱՑ ԼԵԶՎԻ
ՕՆԼԱՅՆ ԴՊՐՈՑ
Գրանցվե՛ք ռուսաց լեզվի խմբային և անհատական օնլայն դասընթացներին և շփվե՛ք առանց կոմպլեքսների:
ԴՊՐՈՑԻ ՄԱՍԻՆ
Բարի գալուստ ռուսաց լեզվի օնլայն դպրոցի կայք:
Ես Էրիկա Ավակովան եմ` մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ, ռուսաց լեզվի 20-ից ավելի օնլայն դասընթացների հեղինակ և դասավանդող, 2018 թ. Միջազգային Պուշկինյան մրցույթի դափնեկիր:

Ապրում և աշխատում եմ Հայաստանում, դասավանդում եմ երկու բուհերում` Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում և Մ.Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի երևանյան մասնաճյուղում: Թեկնածուական թեզս պաշտպանել եմ ռուսերենի՝ որպես օտար լեզվի դասավանդման մեթոդիկայից ։
Անցկացրել եմ վերապատրաստման և որակավորման բարձրացման դասընթացներ, սեմինարներ և վարպետության դասեր Հայաստանի բուհերի, դպրոցների և լեզվի կենտրոնների ռուսաց լեզվի ուսուցիչների համար:
Սիրում եմ զբաղվել ինքնազարգացմամբ, կատարելագործել հմտություններս, յուրացնել ու կիրառել նոր տեխնոլոգիաներ, ինչպես նաև կիսվել մարդկանց հետ սեփական փորձով ու գիտելիքներով:
Բացել եմ ռուսաց լեզվի օնլայն դպրոցս, որպեսզի օգնեմ մարդկանց շփվել ռուսերեն առանց կոմպլեքսների:

Էրիկա Ավակովայի ռուսաց լեզվի դպրոցն օնլայն հարթակ է, որտեղ կարող եք սովորել փորձված հեղինակային մեթոդով, հայտնվել ռուսալեզու միջավայրում՝ ստանալով հասանելիություն խոսակցական չաթերին 24/7 ռեժիմով և հաղթահարել լեզվական խոչընդոտը:

Ռուսաց լեզվի օնլայն դպրոցի առաքելությունն է ռուսաց լեզվի ուսուցումը դարձնել հեշտ, հետաքրքիր ու զվարճալի և օգնել յուրաքանչյուրին հասնել արդյունքի հնարավորինս սեղմ ժամկետում:

Դպրոցի հիմնարար արժեքներն են` ազնվություն, պատասխանատվություն, որակ և արդյունք:
ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
Այս օնլայն դասընթացները կօգնեն ձեզ հաղթահարել լեզվական խոչընդոտը, հարստացնել բառապաշարը և անկաշկանդ հաղորդակցվել ռուսերեն տարբեր իրավիճակներում (այդ թվում` մասնագիտական և կրթական ոլորտներում) ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր:
Այս դասընթացները կօգնեն ձեզ հաջողությամբ լուծել մասնագիտական բանավոր և գրավոր հաղորդակցման խնդիրները, դառնալ աշխատաշուկայում պահանջված ու մրցունակ մասնագետ և հասնել բարձունքների մասնագիտական ոլորտում: Տվյալ դասընթացների համար պահանջվող ռուսաց լեզվի իմացության նվազագույն մակարդակը A2-ն է:
Այս օնլայն դասընթացները հարմար են նրանց համար, ովքեր մտադիր են գործնական կապեր զարգացնել, աշխատում են ռուսախոս հաճախորդների և գործընկերների հետ կամ պատրաստվում են գործուղման մեկնել Ռուսաստան:
Այս դասընթացները մշակվում են առանձին ընկերությունների կամ աշխատակիցների կարիքներին համապատասխան և կարող են անցկացվել ինչպես օնլայն, այնպես էլ օֆլայն (ընկերության տարածքում)` խմբային և անհատական դասերի ձևաչափով:
Այս օնլայն դասընթացները կօգնեն նախապատրաստվել և հաջողությամբ հանձնել ТРКИ միջազգային վկայականի քննությունը:
ТРКИ-ն (անգլ.` TORFL, Test of Russian as a Foreign Language, Ռուսերենի՝ որպես օտար լեզվի թեստ) ռուսաց լեզվի իմացության մակարդակը որոշելու միջազգային քննական թեստ է և կարող է անհրաժեշտ լինել նրանց, ովքեր պատրաստվում են կրթություն ստանալ ռուսաստանյան համալսարաններում կամ ձեռք բերել ՌԴ քաղաքացիություն:
Այս օնլայն դասընթացները դիմորդներին կօգնեն հաջողությամբ հանձնել ռուսաց լեզվի ընդունելության քննությունները (թեստ, թելադրություն, փոխադրություն, շարադրություն) և ընդունվել իրենց երազանքների բուհ:
Ռուսաց լեզվի օնլայն ակումբը հարմար է նրանց համար, ովքեր լեզվական միջավայրի բացակայության պայմաններում մշտական խոսակցական պրակտիկայի կարիք ունեն:
Օնլայն ակումբն անցկացվում է 2022 թվականի հունվարից` կիրակի օրերին:
Այս դասընթացները նախատեսված են դպրոցներում, բուհերում և լեզվի կենտրոններում դասավանդող ռուսաց լեզվի մասնագետների համար, որոնք ցանկություն ունեն վերապատրաստվել և կատարելագործել ռուսերենի` որպես օտար լեզվի դասավանդման իրենց հմտությունները:
Թողե՛ք հայտ, և ես անձամբ կօգնեմ ձեր պահանջներին համապատասխան դասընթաց ընտրելու հարցում:
Դասավանդում եմ 2005 թվականից ինչպես ֆորմալ (բուհեր, կրթահամալիր), այնպես էլ ոչ ֆորմալ կրթության (լեզվի կենտրոններ և ակումբներ, ամառային դպրոցներ, օնլայն դասընթացներ) ոլորտում։
Եթե ապրում եք կամ երբևէ ապրել եք Հայաստանում, ապա ձեր ծանոթների կամ ընկերների մեջ 99 % հավանականությամբ կգտնվեն մարդիկ, որոնց ես դասավանդել եմ։ Ինձ նաև հնարավորություն է ընձեռնվել դասավանդել եվրոպական համալսարաններում (Պորտուգալիա, Ռումինիա, Իտալիա, Իսպանիա)` որպես միջնորդ լեզու օգտագործելով անգլերենը:
Դասավանդման բազմամյա փորձ
ԷՐԻԿԱ ԱՎԱԿՈՎԱՅԻ ՌՈՒՍԱՑ ԼԵԶՎԻ ՕՆԼԱՅՆ ԴՊՐՈՑԻ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐՆ ԸՆՏՐԵԼՈՒ 5 ՊԱՏՃԱՌ
01
Երկար տարիների մանկավարժական փորձը և գիտական գործունեությունը հնարավորություն են տվել մշակել ռուսերենի` որպես օտար լեզվի դասավանդման սեփական մեթոդը, որի շնորհիվ դասընթացի մասնակիցները արդեն առաջին իսկ դասերից սկսում են խոսել ռուսերեն՝ ազատվելով հաղորդակցման բարդույթներից և սխալներ թույլ տալու վախից։ Նույնիսկ ամենաբարդ թեմաները սիրում եմ ներկայացնել հեշտ, մատչելի և արդյունավետ, հորինել «ֆիրմային» լայֆհաքեր, որոնք օգնում են հեշտությամբ հիշել քերականական, ուղղագրական կանոններն ու թեմաները:
Ուսուցման բացառիկ մեթոդիկա
02
Այս պահի դրությամբ մշակել եմ ռուսաց լեզվի 20-ից ավելի օնլայն դասընթաց (և սա դեռ ամենը չէ), որպեսզի ռուսերեն սովորել ցանկացող յուրաքանչյուր մարդ գտնի իրեն անհրաժեշտ օնլայն դասընթացը։ Նույնիսկ եթե առաջարկվող դասընթացներից ոչ մեկը ձեզ հարմար չէ, մի՛ վհատվեք: Հատուկ ձեզ համար կարող եմ մշակել հեղինակային օնլայն դասընթաց, որը կհամապատասխանի հենց ձեր նպատակներին, նախասիրություններին և մասնագիտական ուղղվածությանը:
Ռուսաց լեզու դասավանդողների համար մշակվել է հատուկ մեթոդական բաժին, որը ներառում է ռուսերենի` որպես օտար լեզվի դասավանդման մեթոդիկայի վերաբերյալ դասընթացներ:
Դասընթացների լայն ընտրություն
03
Գրանցվելով ռուսաց լեզվի անհատական կամ խմբային օնլայն դասընթացներին` դուք ոչ միայն դառնում եք օնլայն դասերի մասնակից, այլև նարգրավվում եք Telegram, WhatsApp, Viber, Facebook Messanger հավելվածներում չաթերի միջոցով հատուկ ձեզ կամ ձեր խմբի համար ստեղծված ռուսալեզու միջավայրում: Այս օնլայն հարթակում դուք ամեն օր ուսումնական նյութեր եք ստանում դասընթացը համակարգողից (կուրատորից), ձայնային և տեքստային հաղորդագրություններ եք փոխանակում խմբի անդամների, դասընթացավարի և համակարգողի հետ, ստանում հետադարձ կապ: Այս ամենը մոտիվացնում է և օգնում կարճ ժամանակում հասնել արդյունքի։
Ամենօրյա հետադարձ կապ, աջակցություն և մոտիվացիա
04
Գրանցվե՛ք անվճար բաց դասի
Կօգնեմ որոշել լեզվի մակարդակը, կպատասխանեմ ձեր հարցրեին և ձեր պահանջներին համապատասխան դասընթաց կառաջարկեմ:
Ռուսաց լեզվի դպրոցի օնլայն դասընթացների, ինչպես նաև բլոգների և սոցցանցերի էջերի (Instagram, Facebook, Telegram, YouTube, TikTok) բովանդակությունը մշտապես թարմացվում է օգտակար ուսումնական նյութերով, թեստերով, փոդքաստներով, հեղինակային տեսաձայնային նյութերով։
Հեղինակային նյութեր
05

Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ ԵՆ ՁԵԶ ՏԱԼ ՌՈՒՍԵՐԵՆԻ ՕՆԼԱՅՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԸ
Հարուստ բառապաշար
Դասերի ժամանակ օգտագործվող հետաքրքիր և արդիական տեքստերը, տեսանյութերն ու ձայնագրությունները, ինչպես նաև բառային խաղերն ու վիկտորինաները կօգնեն հարստացնել և ակտիվացնել ձեր բառապաշարը:
Քերականական լայֆհաքեր
Քերականական նյութի մատչելի մատուցման և լայֆհաքերի շնորհիվ դուք կկարողանաք բանավոր և գրավոր խոսքում ճիշտ օգտագործել նույնիսկ ամենաբարդ քերականական կառույցները։
Անկաշկանդ շփում
Ուսուցման ինտերակտիվ մեթոդները, օնլայն դասերի ընթացքում ստեղծվող դրական մթնոլորտը կօգնեն ազատվել բարդույթներից և անկաշկանդ շփվել ռուսերեն ամենատարբեր իրավիճակներում:
ԱՐԺԵՔ

Խմբային օնլայն դասընթացներ

1 խմբային օնլայն դասի (60 րոպե) արժեքը 5000 դրամ է։ Գինը ներառում է խմբային չաթում ամենօրյա ուսումնական նյութերի տրամադրումն ու հետադարձ կապը:
Անհատական օնլայն դասընթացներ
1 անհատական օնլայն դասի (60 րոպե) արժեքը 10000 դրամ է։ Գինը ներառում է չաթում ամենօրյա ուսումնական նյութերի տրամադրումն ու հետադարձ կապը:
ՌՈՒՍԵՐԵՆԻ` ՈՐՊԵՍ ՕՏԱՐ ԼԵԶՎԻ ԻՄԱՑՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐ
Տարրական մակարդակ (A1)
Տվյալ մակարդակի օնլայն դասընթացը հաջողությամբ ավարտելուց հետո դուք կկարողանաք. Տեսնել ավելին
Հիմնական մակարդակ (A2)
Տվյալ մակարդակի օնլայն դասընթացը հաջողությամբ ավարտելուց հետո դուք կկարողանաք. Տեսնել ավելին
Սերտիֆիկացման առաջին մակարդակ (B1)
Տվյալ մակարդակի օնլայն դասընթացը հաջողությամբ ավարտելուց հետո դուք կկարողանաք. Տեսնել ավելին
Սերտիֆիկացման երկրորդ մակարդակ (B2)
Տվյալ մակարդակի օնլայն դասընթացը հաջողությամբ ավարտելուց հետո դուք կկարողանաք. Տեսնել ավելին
Սերտիֆիկացման երրորդ մակարդակ (С1)
Տվյալ մակարդակի օնլայն դասընթացը հաջողությամբ ավարտելուց հետո դուք կկարողանաք. Տեսնել ավելին
Սերտիֆիկացման չորրորդ մակարդակ (C2)
Տվյալ մակարդակի օնլայն դասընթացը հաջողությամբ ավարտելուց հետո դուք կկարողանաք. Տեսնել ավելին
ՕՆԼԱՅՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԿԱՐԾԻՔՆԵՐ
  • Позитивный педагог, эффективные и очень приятные занятия. Спасибо большое!!!
    Ligia Ghazaryan
  • The most effective and productive online courses! Erika Avakova Romikovna is really fantastic tutor.
    Narine Hakobyan
  • Շատ սիրելի Էրիկա Ավակովա
    Դպրոցից կոտրված ռուսերենով հանդիպեցի Ձեզ համալսարանում։ Այն մասնագետն եք, որ ստիպեց սիրել ռուսերենը և ականջները չփակել ռուսերեն լսելիս
    Naira Harutyunyan
  • I can hardly name another professional who is as competent as Erika Avakova. She possesses all the required skills to be able to help any individual reach his/her desired level.
    Thank you for the love you taught me to feel towards language.
    Those who are interested in Russian, never hesitate to apply!
    I highly recommend.
    Mane Nersisyan
ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ
Գրանցվե՛ք անվճար բաց դասի և ստացե՛ք «Բայի կերպը և ժամանակը» քերականական ուղեցույցը:
Ներքևում կարող եք լրացնել ձեր տվյալները: Ես կկապվեմ ձեզ հետ և կուղարկեմ նյութերը:
ԹԵՍՏԱՎՈՐՈՒՄ • ՕՆԼԱՅՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ • ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻՆ ԵՎ ՀԱՐԹԱԿԻՆ •
ԹԵՍՏԱՎՈՐՈՒՄ • ՕՆԼԱՅՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ • ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻՆ ԵՎ ՀԱՐԹԱԿԻՆ •
ԴԵՌ ՈՒՆԵ՞Ք ՀԱՐՑԵՐ:
ԿԱՊՎԵ՛Ք ՄԵԶ ՀԵՏ:
Հեռ.՝ +37493279339
Էլ.հասցե՝ russiancoursesonline@gmail.com
Phone
WhatsApp
Email
Viber
Telegram